Առողջապահություն 

Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է ծխողների թվի կրճատմանն ուղղված նախագիծ

analitik.am

Ֆրանսիայի կառավարությունը հինգշաբթի հրապարակել է ծխողների թվի կրճատմանն ուղղված նախագիծ. ինչպես կարծում են երկրի առողջապահության նախարարությունում, այդ հարցում կօգնի նոր «չեզոք» փաթեթավորումը, որի վրա չի լինի և ոչ մի ֆիրմային նշան, գրություն և այլ նշաններ, գրում է interfax.ru-ն:

 

Նախատեսվում է վաճառել բոլոր ծխախոտները միևնույն չափի, ձևի և գույնի տուփերում:

 

Կառավարության առաջարկն առաջին հերթին ուղղված է երիտասարդների շրջանում ծխողների թվի կրճատմանը: Իշխանությունները մտադիր են կրճատել Ֆրանսիայում ծխողների թիվը 5 տարվա ընթացքում առնվազն 10 տոկոսով:

 

Առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը մտադիր է հետևել Ավստրալիայի օրինակին, որի կառավարությունը նման օրենք է ընդունել 2012 թվականին: Մասնագետները հայտարարում են, որ այդ օրենքը կրճատել է Ավստրալիայում ծխողների քանակը:

Նույն շարքից