Առողջապահություն 

25 խորհուրդ աշխատանքում առողջությունը պահպանելու համար

analitik.am
1. Հեռացրեք հայացքը համակարգչի մոնիտորից

Գոնե կես ժամը մեկ անգամ, մի քանի րոպեով նայեք որտեղ ցանկանում եք, բայց ոչ միայն համակարգչին: Լավագույն տարբերակը` պատուհանն է: Ամեն մի հնարավորության դեպքում, փաստաթղթերը տպելուց հետո, անպայման դրանք թղթի վրա կարդացեք:

 
2.  Հաճախ  շարժվեք
 
Եթե հնարավոր է, մի օգտվեք վերելակից, աստիճանները բարձրացեք ոտքով: Գրասեղանից վեր կացեք պատեհ կամ անպատեհ առիթով: Նույնիսկ նստած ժամանակ, կարելի է շարժվել ու դիրքն անընդհատ փոխել:
 
3.  Խուսափեք փոշուց
 
Աշխատանքային սեղանի վրա փաստաթղթերի տրցակը,  թղթապանակները, ամսագրերն ու այլ թղթերը փոշու կայուն հավաքատեղի են, իսկ որտեղ փոշի, այնտեղ էլ մանրէներն են, էլ չենք խոսում ալերգիայի և ասթմայի մասին:
 
4.  Օգտվեք աշխատասենյակի հեռախոսից
 
Եթե գրասենյակում եք, փորձեք խոսել սովորական հեռախոսով, այլ ոչ թե բջջային: Սովորական հեռախոսի ճառագայթումն տասնյակ անգամ քիչ է բջջայինից:
 
5.  Հրաժարվեք «ոտքի վրա» ինչ-որ բան ուտելուց
 
Եթե հնարավոր չէ,  ապա կերեք միրգ, ընկույզ կամ չիր` արևածաղկի սերմերի, թխվածքաբլիթների կամ կոնֆետների փոխարեն:
 
6.  Սուրճի փոխարեն հյութ խմեք
 
Եթե կարծում եք, որ սուրճն օգնում է առույգանալ, նշանակում է չեք փորձել գրեյպֆրուտի հյութը: Եթե դա չեք սիրում, ապա խմեք  ձեր նախընտրած  որևէ այլ ցիտրուային հյութ:
 
7.  Ընտրեք ձեզ հարմար աթոռ
 
Դա շատ կարևոր է, եթե աշխատանքը նստակյաց է, իսկ շատերի մոտ, ցավոք հենց այդպես է: Օրվա ընթացքում ոչ ճիշտ դիրքը ողաշարի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Եթե ոչ մի կերպ չեք կարող անհարմար աթոռը փոխել, ապա դրա վրա դրեք  օրթոպեդիկ բարձ:
 
8.  Պահպանեք ջերմաստիճանային ռեժիմը
 
Աշխատավայրում հարկ է, որ լինի ոչ շատ տաք և ոչ էլ շատ ցուրտ: Նույնիսկ, եթե դրսում -30օC է, սենյակը շոգեբաղնիք մի դարձրեք: Եվ հակառակը` դրսում, եթե շատ շոգ է, ապա հարկ չկա նստել արհեստական սառեցված սենյակում: Ցուրտը հրահրում է մկանային լարվածություն, իսկ ավելորդ տաքությունը թուլացնում է:
 
9.  Դուրս եկեք փողոց
 
Մի ծուլացեք և դուրս եկեք գրասենյակից, գնացեք որևէ տեղ: Դա և միջավայրի փոփոխություն է, և զբոսանք, և մաքուր օդ: Ծայրահեղ դեպքում կարելի է դուրս գալ և մի քիչ զբոսնել շենքի շրջակայքում:
 
10.  Թեթև ճաշեք
 
Առատ ու լիարժեք ճաշից հետո կսկսեք քնել, աշխատունակությունը կնվազի, իսկ դյուրագրգռությունը կավելանա: Նույնիսկ, եթե շատ քաղցած եք, աշխատեք քիչ ուտել և հագեցվածության զգացողություն անպայման կունենաք:
 
11.  Հանեք բարձրակրունկ կոշիկները
 
Եթե ստիպված եք քայլել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներով, ապա ամեն մի պատեհ առիթով հանեք դրանք, կամ էլ աշխատասենյակում պահեք մի զույգ փոխարինող ու հարմար կոշիկներ:
 
12. Հրաժարվեք էներգետիկ ըմպելիքներից
 
Եթե ցանկանում եք մի քիչ առույգանալ, ավելի լավ է խմեք բնական սուրճ, քան էներգետիկ ըմնպելիքներ. դրանք վնասակար են մաշկի և թոքերի համար, նաև հրահրում են գլխացավեր, հոգնածություն և աչքերի լարվածություն:
 
14.  Եթե հիվանդ եք, մնացեք տանը
 
Ոտքի վրա տարած հիվանդությունը վտանգավոր է դրա արագ կրկնմամբ, նաև հետագա բարդություններով, և  կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքային  պլանների/ծրագրերի հետաձգման:
 
15.  Օդափոխեք սենյակը
 
Ձմռանը դա կարելի է անել ընդմիջման ժամին, իսկ մնացած ժամանակ հարկ է պատուհանը բաց վիճակում լինի, եթե, իհարկե, հարևանությամբ ավտոմայրուղի կամ որևէ այլ գործարան չկա:
 
16.  Չափից ավելի աշխատասիրությունը հիվանդություն է
 
Աշխատանքը կյանքի ընդամենը մի մասն է կազմում: Նույնիսկ, եթե մեկ այլ բնագավառում ձեզ մոտ ժամանակավոր դատարկություն է, լցրեք այն հաճելի ու օգտակար զբաղմունքներով, բայց ոչ միայն ու միայն աշխատանքով:
 
17.  Հանգստություն պահպանեք
 
Ոչ մի խնդիր կամ արգելք չպետք է վնասի ձեր առողջությանը: Չափավոր և ոչ հաճախ կրկնվող սթրեսը նույնիսկ օգտակար է, բայց մշտական նյարդային լարվածությունը կարող է հրահրել մի շարք հիվանդություններ:
 
18.  Արձակուրդ վերցրեք
 
Պետք չէ  արձակուրդը հետագձել մինչև հաջորդ տարի, այլապես ձեռք կբերեք քրոնիկական հոգնածության համախտանիշ: Իսկ հնարավորության դեպքում արձակուրդը  բաժանեք մի քանի փուլերի, եթե մեկշաբաթյա հանգիստը լիովին բավարար է:
 
19.  Մոռացեք դեղահաբերի մասին
 
Եթե ցավում է գլուխը, առաջին հերթին փնտրեք պատճառը. դա կարող է լինել  տոթ և չոր օդը, հոգնածությունը կամ շատ մոտ դրված մոնիտորը: Վերացրեք պատճառը և փորձեք հանգստանալ գոնե 5-10 րոպե:
 
20.  Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս
 
Աշխատանքի, գործընկերների, մասնագիտության հանդեպ մշտական դժգոհությունը սթրեսների, հոգնածության, դյուրագրգռության և այլ տկարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ընդհուպ  մինչև  հիպերտոնիկ հիվանդություն և դեպրեսիա:
 
21.  Հարկ է հագուստը բնական գործվածքից  լինի
 
Սինթետիկ հագուստը ոչ միայն տհաճ է, այլև մաշկի համար վտանգավոր, որովհետև վերջինս չի շնչում: Եթե աշխատանքի բերումով, ստիպված եք օրական 10 ժամ որևէ կոստյումով մնալ, նախընտրելի է, որ այն լինի բնական գործվածքից:
 
22.  Զբաղվեք սպորտով
 
Նստակյաց աշխատանքը հարկ է  փոխհատուցել լրացուցիչ շարժումներով: Գրանցվեք ֆիթնես-ակումբներում, որտեղ կարող եք գնալ  աշխատանքից հետո կամ էլ ընդմիջման ժամերին: Ծայրահեղ դեպքում, աշխատանքի գնալիս, փորձեք  երկար քայլել:
 
23.  Ժպտացեք
 
Ժպտացեք ում ցանկանում եք` գործընկերներին, ղեկավարին, հավաքարարին կամ պահակին: Ապացուցված է. ժպիտը նպաստում է էնդորֆինների արտադրմանը, իսկ դրանք տալիս են հանգստության, ուրախության զգացողություն, լավացնում  տրամադրությունն ու երկարացնում կյանքը: Իսկ հոգեկան հավասարակշռությունն ամենակարևոր նախապայմանն է:
 
24.  Հարմարավետություն ստեղծեք
 
Հաճելի ու հարմար աշխատանքը նվազեցնում է սթրեսն ու հոգնածությունը, իսկ հաճելի մթնոլորտը ստեղծում  դրական տրամադրվածություն և ցանկություն է առաջանում անընդմեջ վերադառնալ այնտեղ, որտեղ մարդն իրեն լավ է զգում:
 
25.  Որևէ բանով զբաղվեք
 
Անգործությունը, ինչքան էլ տարօրինակ է, ավելի շատ է հոգնեցնում, քան ծանրաբեռնվածությունը: Դրա համար աշխատանքից ազատ ժամերին զբաղվեք որևէ այլ գործով. օգնեք գործընկերներին, ովքեր ինչ-որ բան չեն հասցնում ավարտել, այցելեք ընկերներին և բարեկամներին, և, ընդհանրապես, արեք այն, ինչը ձեզ ավելի հոգեհարազատ է:

Նույն շարքից