Առողջապահություն 

Քննարկվել է աղի ֆտորացման նպատակահարմարության խնդիրը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։ «Կարծում եմ՝ նեղ մասնագիտացումների հստակեցումը որոշակիորեն կնպաստի ստոմատոլոգիական ծառայությունում առկա խնդիրների լուծմանը»,- ասել է նախարարը` նշելով, որ գլխավոր մասնագետներ են նշանակվել նեղ մասնագիտությունների գծով:  Արմեն Աշոտյանի հրամանով գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ է նշանակվել Կարեն Գրիգորյանը, գլխավոր օրթոպեդ-ստոմատոլոգ` Լևոն Գրիգորյանը, գլխավոր օրթոդոնտ` Արթուր Փափազյանը, գլխավոր մանկական ստոմատոլոգ` Հրանտ Տեր-Պողոսյանը։ Լազար Եսայանը կշարունակի իրականացնել ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգի պարտականությունները:


Նախարարը հորդորել է միասին թիմային աշխատանք տանել` ոլորտում առկա խնդիրները համատեղ ուժերով բարձրացնելու և լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։ Նշվել է, որ առողջապահական համակարգի մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների ցանկը հնարավորություն կտա հստակեցնել  թույլատրվող բժշկական մասնագիտությունների շրջանակը։ Նախարարը հրավիրված գլխավոր մասնագետներին հորդորել է նեղ մասնագետների իրավասությունների շրջանակը հստակեցնելու նպատակով մասնագիտացման անձնագրեր պատրաստել և սահմանել որակավորման բնութագրեր: 

Այնուհետև քննարկվել է աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը։ Նախարարը հետաքրքրվել է, թե մինչև այժմ այդ ուղղությամբ ինչ հետազոտություններ են կատարվել և ինչպիսի մոտեցումներ կան։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է այս ուղղությամբ գնահատականներ տալ` հաշվի առնելով համաշխարհային փորձը, նաև համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, հանրային առողջապահության մասնագետների հետ:

Նույն շարքից