Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունը անդրադարձել է «ՀԺ»-ի՝ «Հիվանդներն առանց դեղի» հոդվածին

«Հայկական ժամանակ» թերթի հոկտեմբերի 20-ի համարում տպագրված «Հիվանդներն առանց դեղի» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Քսելոդա»  500 մգ  N120  թաղանթապատ դեղահատեր  դեղը ՀՀ-ում  վերագրանցվել է 2015թ օգոստոսի 8-ին` գրանցման հավաստագրի իրավատիրոջ հայտի հիման վրա` երեք տարի պիտանիության ժամկետով:

Նյութում հիշատակված ներմուծման փորձաքննության հայտը ստացվել է 2015թ. սեպտեմբերի 11-ին: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերագրանցումից հետո առաջին անգամ ներմուծվող դեղի պիտանիության ժամկետը չի համապատասխանում գրանցված դեղի պիտանիության ժամկետին։  Սահմանված ընթացակարգերին և ժամկետներին համապատասխան սեպտեմբերի 19-ին տրամադրվել է  փորձագիտական եզրակացություն, որի հիման վրա տրվել է ներմուծման մերժման հրաման: Հաշվի առնելով, որ դեղի անվտանգության և արդյունավետության գնահատումը բարդ ու պատասխանատու գործընթաց է, առողջապահության նախարարությունը չէր կարող շուտափույթ որոշումներ ընդունել` առանց բավարար հիմքերի: Քանի որ դեղի  գրանցման, որակի, անվտանգության և արդյունավետության, ներառյալ` պիտանիության ժամկետի որոշման պատասխանատուն հավաստագրի իրավատերն է, հետևաբար գրություն է ուղարկվել`  պարզաբանումներ  ստանալու նպատակով: Պատասխան գրությունից պարզվում է, որ  դեղի բաղադրությունը  և արտադրական գործընթացը անփոփոխ  են, սակայն  մատակարարված արտադրանքը  նախատեսված  է կլիմայական այլ գոտու  երկրների համար:

Տեղին է հեշեցնել, որ հիվանդների համար սրտացավ կեցվածքով   ներկրողի ղեկավարած կազմակերպության կողմից  արդեն իսկ կատարվել են դեղերի  անօրինական ներմուծումներ, որին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը`  «Բացահայտվել է ՀՀ-ում չգրանցված դեղերի ապօրինի ներմուծման և մեծածախ իրացման դեպք» հրապարակումով (http://moh.am/?section=news/open&id=143&nid=3461&pagen=11

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում դեղերի գները դեռևս չեն կարգավորվում և չկան ինչպես գրանցման հավաստագրի իրավատերերի, այնպես էլ մեծածախ ու մանրածախ   գների զսպան իրավական լծակներ:  Սակայն,  տարիներ շարունակ ՀՀ ներմուծվող «Քսելոդա» դեղի և ներմուծվող վերջին խմբաքանակի գներն  էականորեն տարբերվում են, որը  գրանցման հավաստագրի իրավատերերի հետ առողջապահության նախարարի անմիջական բանակացությունների արդյունք է:

http://med.news.am/arm/news/5558/bayer-dexagortsakan-ynkerutyuny-veranayel-e-dexeri-gnery-hayastani-hamar.html

http://med.news.am/arm/news/7319/hoffman-lya-rosh-y-ijecrel-e-dexeri-gnery-hayastani-hamar.html

http://www.aravot.am/2015/08/20/601371/

Նույն շարքից