Առողջապահություն 

Ո՞ր մասնագետներն են ավելի շատ սուրճ խմում

analitik.am

Շատ մարդկանց  մոտ սովորություն է դարձել, որ վաղ առավոտյան անպայման պետք է սուրճ խմեն:  Գիտնականները ապացուցել են, որ մարդիկ իրենց աշխատանքի բնույթից կախված ավելի շատ են նախընտրում  սուրճը:

 

Այս հետազոտությունը արել է Բրիտանական Pressat կազմակերպությունը: Հետազոտությանը մասնակցել են 10000 կամավորներ, նրանցից 85% ասել են, որ սուրճ խմում են ամեն օր կամ օրական երեք անգամ, իսկ 70%-ը ասել են, որ սուրճը իրենց աշխատանքի մասն է կազմում:

 

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ շատ սուրճ խմում են հետևյալ մասնագիտություններ ունեցողները՝ լրագրողները, ուսուցիչները, փականակագործները, ոստիկանները և վաճառականները: Նրանք օրական խմում են 4-6 բաժակ սուրճ:


Իսկ բժիշկները, կազմակերպությունների ղեկավարները խմում են 3-4 բաժակ:


Տեխնիկական աշխատանքով զբաղվողները՝ 2-3 բաժակ:


Իսկ վարորդները խմում են ամենաքիչը 1-2  բաժակ սուրճ  օրական: 

Նույն շարքից