Առողջապահություն 

Էբոլան արդեն հասել է ԱՄՆ

analitik.am

ԱՄՆ Տեխաս նահանգում Էբոլա վարակի կասկածանքով մեկ անձ այսօր տեղափոխվել է հիվանդանոց, գրում է korrespondent.net-ը։

 

Հիվանդին տեղավորել են Դալասում գտնվող Presbyterian Hospital հիվանդանոցի հատուկ մեկուսարանում։


Բժիշկները վերցրել են հիվանդից բոլոր անհրաժեշտ անալիզները, որպեսզի պարզեն՝ արդյոք նրա օրգանիզմում իսկապես առկա է Էբոլա վիրուսը, թե ոչ։

 

Նշվում է, որ անալիզների պատասխանները կստացվեն այսօր երեկոյան։

 

Հիվանդանոցի ղեկավարությունն անում է ամենը, որպեսզի բուժանձնակազմը և այլ հիվանդներ ապահով և անվնաս լինեն։

Նշվում է, որ սա Էբոլայի կասկածանքով հոսպիտալացման առաջին դեպքն է ԱՄՆ-ում։

Նույն շարքից