Առողջապահություն 

Արդյո՞ք օգտակար է հացը առողջության համար

analitik.am
Վերջին ժամանակներս հայկական արտադրության հացի փաթեթների վրա ավելի հաճախ են գրում այն մասին, որ հացը նպաստում է աղեստամոքսային համակարգի գործունեության կարգավորմանը, կանխարգելում է փորկապությունները և ունի մի շարք դրական ազդեցություններ օրգանիզմի վրա:
 
Գաստրոէնտերոլոգները հայտնում են, որ հացը կարող է դրական ազդել օրգանիզմի վրա, բայց ամեն ինչ հացից չէ կախված: Ավելի օգտակար է չզտած ալյուրից հացը. Եթե նրանում շատ բջջանյութ է պարունակվում, ապա այն իրոք կնպաստի աղիների գործունեության լավացմանը:
 
Մինչդեռ հիմնական խնդիրը նրանում է, որ վերջին ժամանակներս հացի արտադրողները ավելի շատ մտածում են հացի արտաքին տեսքի և համային հատկությունների մասին, այլ ոչ թե նրա օգտակարության, այդ պատճառով օգտագործում են զտած սպիտակ ալյուր, որից ստացվում է գեղեցիկ, արտաքինից շատ ախորժելի հաց, որը, սակայն, զուրկ է չզտած ալյուրից պատրաստված հացին բնորոշ դրական ազդեցությունների մեծամասնությունից:
 
Ինչ վերաբերում է սև հացին, ապա Հայաստանում սև հացը հիմնականում ներկված է, և նրանից ոչ մի օգուտ չկա:  Բայց, բնականաբար, չզտած ալյուրից և ցորենի թեփից պատրաստված իսկական և հացը, իրականում շատ օգտակար է առողջության համար:
 
Ցանկացած տիպի հացի չարաշահումը կարող է ոչ այնքան հաճելի հետևանքներ ունենալ, քանի որ ամեն ինչում պետք է չափ ունենալ:
 
Եթե շատ ջուր խմել, դա նույնպես վնասակար կարող է լինել առողջության համար:  Ճիշտ նույնպես հացի չարաշահումը կարող է տարբեր խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Եթե շատ հացաբուլկեղեն օգտագործել, ապա նրանց մեջ պարունակվող ածխաջրերը ճարպի տեսքով կկուտակվեն օրգանիզմում և կհանգեցնեն քաշի ավելացման, նշել են բժիկները:
 

Նույն շարքից