Առողջապահություն 

Գերության մեջ գտնվելն անդրադարձել է Ինջիղուլյանի օրգանիզմի վրա

analitik.am

Գերության մեջ երկար ժամանակ գտնվելն ու սթրեսային իրավիճակն անդրադարձել են Հակոբ Ինջիղուլյանի օրգանիզմի վրա: Այս մասին են վկայում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցկացված հետազոտության արդյունքները:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, բուժհաստատության ղեկավարի հանձնարարությամբ, հանձնաժողով է ձեւավորել, որի կազմում ընդգրկվել են հանրապետության լավագույն մասնագետները:

 

Մանրամասն հետազոտություն է անցկացվել, որի արդյունքներով Ինջիղուլյանի մոտ վեգետատիվ-անոթային դիստոնիա, որը տեւական սթրեսի հետեւանք է:

 

Բացահայտվել է քթի միջնապատի ձեւախեղում եւ շնչառական ֆունկցիայի խախտում: Նաեւ տեսողության հետ կապված խնդիր կան, որոնք սրվել են ապրումների արդյունքում՝ ընդհուպ մինչեւ տեսողության ժամանակավոր կորուստ: Բացի այդ, Հակոբ Ինջիղուլյանի մոտ խրոնիկ բրոնխիտ է հայտնաբերվել:

 

Ինչ վերաբերում է բուժմանը, ապա, պրոֆեսորի խոսքով, բրոնխիտն ու վեգետատիվ-անոթային դիստոնիան երկարատեւ բուժում են պահանջում:

 

Հիշեցնենք, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացնելու հետո հանձնվել էր երրորդ երկրի, հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը վերադարձավ Հայաստան:

Նույն շարքից