Առողջապահություն 

Նախարարը ծանոթացել է վերջին սերնդի սարքավորումներով հագեցած կենտրոնի հնարավորություններին

analitik.am

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սիրմեդ» ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոն: Տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանի ուղեկցությամբ նա շրջեց կենտրոնի բաժանմունքներով, ծանոթացավ սպասարկման պայմաններին, շենքային և նյութատեխնիկական հագեցվածությանը, զրուցեց բուժանձակազմի հետ:

 

 «Սիրմեդում» լաբորատոր հետազոտությունները, ախտորոշիչ և էսթետիկ ծառայությունները մատուցվում են  համաշխարհային ճանաչում ունեցող՝ շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, ամերիկյան, ճապոնական վերջին սերնդի սարքավորումներով: Այդ թվում՝ լաբորատոր-կլինկական ախտորոշիչ, PCR և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումներ, ողնաշարի դեկոմպրեսիոն, լազերային թերապիայի, ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտության և սրտաբանական ախտորոշման սարքեր, որոնք համալրված են նաև կարևոր կենսական նշանակության օրգանների իրական ժամանակում ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգի նորագույն համակարգով: Կենտրոնի կինեզոթերապևտիկ ծառայության «Էքստենտրակ Էլիտ» բազմաֆունկցիոնալ, ոչ-վիրաբուժական նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված սարքը հագեցած է մասնագիտացված համակարգչային ծրագրերով, ինչը հնարավորություն է տալիս մշակել անհատական և խիստ տեղայնացված բուժման ծրագիր: Սարքավորումը ներառում է ողնաշարի հիվանդությունների բուժման գործում կուտակված համաշխարհային բժշկության ողջ փորձը: Բժշկական կենտրոնում բարձր որակավորում ունեցող, արտերկրում վերապատրաստում անցած մասնագետների կողմից մատուցում են նաև թերապևտիկ, պլաստիկ վիրաբուժական, մանկաբարձական-գինեկոլոգիական, ուռոլոգիական, անդրոլոգիական, ինչպես նաև մաշկաբանական, ընդհանուր շուրջ երկու տասնյակ ծառայություններ:

 

Կենտրոնում միաժամանակ ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր։ 

 

Արմեն Մուրադյանի գնահատմամբ`  «Սիրմեդը» մասնավոր բժշկական կազմակերպության լավ օրինակ է: Բժշկական ծառայությաների որակի բարձրացմանը զուգահեռ  ապահովվում է նաև  հասանելիություն և մատչելիություն: 

Նույն շարքից