Ռազմական 

ԱՄՆ-ը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

analitik.am

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չորեքշաբթի փորձարկել է LGM-30G «Մինիթմեն-3» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը գտնվում է Պենտագոնի սպառազինությունում։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Հրթիռն արձակվել է տեղական ժամանակով ժամը 15.45-ին, Կալիֆորնիայի նահանգում գտնվող «Վանդենբերգ» ավիաբազայից։ Հրթիռն արձակվել է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ և հաղթահարել է ավելի քան 6500 կիլոմետր։ Նրա գլխամասն ընկել է Խաղաղ օվկիանոսում՝ Մարշալյան կղզիների շրջանում։ ԱՄՆ-ն ունի այդօրինակ 450 հրթիռ։

Նույն շարքից