Առողջապահություն 

ԵՄ-ում Էբոլա վիրուսով վարակման 8 դեպք է հայտնաբերվել

analitik.am

Եվրամիությունում հայտնաբերվել է Էբոլա վիրուսով վարակման ութ դեպք: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վինսենտը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «համաճարակի վտանգ չկա», հաղորդում է ТАСС-ը:

 

«Հիվանդությունների բոլոր դեպքերը կապված են այն անձանց հետ, ովքեր վերադարձել են Աֆրիկայի վարակված շրջաններից»,- նշել է նա:

 

Ֆրեդերիկ Վինսենտն ընդգծել է, որ Եվրոպայում իրականացվում են «այդ հիվանդության առնչությամբ խիստ գործողություններ», այդ պատճառով «հիվանդության տարածման կամ համաճարակ սկսվելու ոչ մի վտանգ չկա»:

 

Չորեքշաբթի հայտնի է դարձել նաև, որ Լիբերիայում ՄԱԿ-ի առաքելության կազմից բժշկի մոտ հայտնաբերվել է Էբոլա վիրուս: Հիվանդը բուժում է անցնում, հայտարարել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Նույն շարքից