Առողջապահություն 

Ալոէ բույսի օգտակարությունը

analitik.am
Ալոէն պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի մոտ 500 տարատեսակ: Այն մշակել են դեռեւս հնագույն ժամանակներից՝ բժշկության մեջ օգտագործելու նպատակով:
 
Նույնիսկ Հին Եգիպտոսում այն համարվում էր հզոր դեղաբույս: Ալոէն արտադրում է գել և լատեքս, որոնք օգտագործվում են բժշկական նպատակներով:
 
Գելը մածուցիկ նյութ է, որը տեսանելի է բույսի ներսում, բույսը կտրելիս այն անմիջապես թափվում է: Շատ պրոֆեսիոնալ կոսմետոլոգներ և այլ հմուտ փորձագետներ բժշկության ոլորտում այն համարում են կենսական բուժիչ բույս, որը բուժում է տարբեր մաշկային հիվանդություններ: 
 
Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես և որ դեպքերում կարելի է այն օգտագործել.
 
Այրվածքներ
 
Այն օգտագործվում է որոշ այրվածքներ բուժելու նպատակով: 2009թ.-ին կատարած ուսումնասիրությունը, որին մասնակցում էր երկրորդ աստիճանի այրվածքներ ստացած 30 հիվանդ, ցույց տվեց, որ ալոէ քսուքի կիրառմամբ այրվածքները բուժվեցին 16 օրվա ընթացքում:
 
Խոլեստերինի բարձր մակարդակ և հիպերլիպիդեմիա
 
Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ, օրական 15-20 մլ. ալոէի ընդունումը կնվազեցնի հիպերլիպիդեմիայով հիվանդների խոլեստերինի մակարդակը մոտ 15%-ով, ցածր խտության լիպոպրոտեինի՝ մոտ 18%-ով, տրիգլիցերիդի՝ 25-30%-ով:
 
Հերպես
 
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալոէ գելը արագացնում է թարախաբշտիկների խոցերի լավացումն ու օգնում է թեթևացնել ցավը, ըստ Mayo կլինիկայի հետազոտողների:
 
Բշտիկներ
 
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ալոէն օգնում է բուժել բշտիկները և վերականգնում է մաշկի ցաները՝ իր անտիբիոտիկ հատկությունների շնորհիվ, ինչպես  նաև փափկեցնում է մաշկը:
 
Չոր մազեր
 
Բույսը իր խոնավեցնող հատկություններով հանդիսանում է հիանալի կոնդիցիոներ մազերի համար: Գելը պետք է քսել մազերին, այնուհետեւ մազերը լվանալ և քսել ձեր իսկ նախընտրած կոնդիցիոները:
 
Շաքարախտ
 
Թեև մինչեւ վերջ ապացուցված չէ, որ այն նվազեցնում է շաքարի մակարդակը շաքարախտով հիվանդների մոտ:
 
Նիհարեցում
 
Ալոէն անցյալ տարի ճանաչվել է որպես առողջարար ըմպելիք: Ալոէն պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում՝ A, C, E, ֆոլաթթու В1, В2, В3, В6 և մեկն է այն մի քանի բույսերից, որոնք պարունակում են В12 վիտամինը, որը կարգավորում է ուղեղի սահուն աշխատանքը և նյարդային համակարգը՝ ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդը օգնում է մարսողությանը և ներսից մաքրում  օրգանիզմը:

Նույն շարքից