Ռազմական 

Դամասկոսում կանխատեսել են Սիրիայում ռուսական գոծողության ժամկետները

analitik.am

Սիրիայի տարածքում ռուսական օդատիեզերական ուժերի գործողությունը դժվար թե 1 տարուց ավել տևի: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտարարել է Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:

«Մենք չենք կարող կոնկրետ նշել գոծողության ավարտի ամսաթիվ, բայց ես չեմ կարծում, որ այն 1 տարուց ավել կտևի»,- ասել է դիվանագետը:

Դեսպանը կասկածի տակ է դրել արևմտյան պարբերականների հրապարակումները, որ Սիրիայում ռուսական օդուժի գործողությունը մեկ տարուց ավել կարող է տևել: Մասնավորապես, այդպիսի կարծիք է հայտնել Bloomberg-ը: Ռուս անանուն պաշտոնյան գործակալությանը հայտնել էր, որ Մոսկվայի կողմից «մի քանի դյուժին ինքնաթիռների, նաև նավերի տեղակայումը Սև և Կասպից ծովերում կարող է տևել մեկ տարի, կամ ավել»:

Նույն շարքից