Առողջապահություն 

Առողջ սնունդ` «առողջ» ձմեռ

analitik.am
Չնայած ձմռանն օրգանիզմ մտնող օգտակար վիտամինների և միկրոէլեմենտների քանակը նվազում է, բայց, այդուհանդերձ, ավելորդ կիլոգրամներ հավաքելու հավանականությունն ավելանում է:
 

Ձմռանը բալանսավորված սնունդը պարզապես անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք դիմակայել տարաբնույթ վարակներին և հիվանդություններին:

Խրախուսվում են ֆիզիկական վարժությունները, որոնք կօգնեն  բոլորին առույգ լինել և հիանալի կազմվածք ունենալ:

Սննդակարգ (դիետա) պահպանելիս հարկ է հիշել, որ օրգանիզմը պետք է ստանա սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր:

Ձմռանը շատ օգտակար են վարսակի փաթիլները: Բջջանյութի մեծ քանակ պարունակելով` վարսակի փաթիլները կօգնեն նվազեցնել խոլեստերինը և պաշտպանել արյունատար անոթներն: Ամենաօգտակարը վարսակի մեծ հատիկները. ինչքան մեծ է հատիկը, այնքան ավելի շատ բջջաանյութ կա դրա մեջ:

Օրգանիզմի համար ձմռանը կարևոր նշանակություն ունեն նաև վիտամինները, հատկապես վիտամին C-ն: Հուրախություն  թթու սիրող  բոլոր անձանց` թթու դրված կաղամբը մեծ քանակությամբ С վիտամին է պարունակում:

Կարող եք ուտել տարատեսակ բանջարեղենային ապուրներ: Տաք սնունդն ավելի արագ է յուրացվում օրգանիզմի կողմից՝ չթողնելով, որպեսզի ճարպեր կուտակվեն:

 

Նույն շարքից