Առողջապահություն 

Էբոլան հասնում է Ռուսաստան

analitik.am

Փորձագետների հաշվարկով Էբոլայի վարակն Աֆրիկայից Ռուսաստան կարող է հասնել արդեն հոկտեմբերի վերջին, հայտնում է «Իզվեստիա» թերթը: Նշվում է անգամ կոնկրետ ամսաթիվ՝ հոկտեմբերի 24-ը: Դրա հավանականությունը, սակայն, 1% է գնահատվում: Մեկ ամիս անց՝ արդեն 5%:

 

Դա կարող է տեղի ունենալ եվրոպական ավիաընկերությունների չվերթների միջոցով: Հաշվարկը Բոսթոնի MoBS լաբորատորիայինն է:

 

Ըստ նույն կառույցի՝ վարակի տարածման ավելի մեծ՝ 50 - 75% ռիսկերի են ենթակա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան, Շվեյցարիան:

 

Էբոլայի վարակն Արևմտյան Աֆրիկան պատուհասել էր այս տարվա սկզբից, արդեն իսկ կա 3.400 զոհ, վարակը տարածվում է նաև Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

Նույն շարքից