Առողջապահություն 

Հայտնի է մարդու իմունային անբավարարության բուժման ևս մեկ եղանակ

analitik.am

 Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում  պարզվել է, որ  ՄԻԱՎ-ը, մարդու օրգանիզմ ներթափանցելիս, իմունային համակարգի եւ արյան խտության վրա բացասական ազդեցությամբ, եւ հատկապես ՝ առողջ բջիջները վիրուսի առջեւ «բացելու» հատկությամբ աչքի ընկնող՝ պլազմային բջիջների կլաստերի տեսք ունեցող սպիտակուցների օգնությանն է դիմում: Գիտնականները բավականին երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե ինչու հակամարմինները պայքարի որեւէ միջոց չեն ձեռնարկում դրանց դեմ, հաղորդում է Medical Daily-ն:

«Մեզ համար այլեւս պարզ է, թե ինչպես է ներթափանցման մեխանիզմն աշխատում: Ըստ էության, դա ոչնչով տարբեր չէ սովորական գրիպից կամ Էբոլայից», - մեկնաբանել է Յեյլի համալսարանի մանրէաբանական պաթոգենեզի ամբիոնի դոցենտ, Science ամսագրում նկարագրություն գտած հետազոտության համահեղինակ Վալտեր Մոթսը:

 

Առողջ բջիջներին միախառնվելու եւ այնուհետեւ էլ՝ վարակելու համար, հիշյալ սպիտակուցները պետք է «բաց վիճակում» գտնվեն: Սակայն այդ պարագայում կարող են խիստ խոցելի դառնալ՝ կենսաբանական անհավասարակշռության վերականգնման համար պատասխանատու հակամարմինների նկատմամբ: Ուստի եւ, բջիջ ներթափանցելիս շարունակում են «փակ վիճակում» մնալ եւ միայն կարճ ժամանակով՝ հարձակման համար «բացվել»: Զուգահեռաբար իրականացված մեկ այլ հետազոտության արդյունքում էլ պարզվել է, որ որոշ հակաբիոտիկների օգնությամբ հնարավոր է դրանց ընդհանրապես «բացվելու» հնարավորությունից զրկել: 

 

Դոկտոր Մոթսի գնահատմամբ, բացահայտումը մեկ հսկայական քայլ առաջ է գրանցում՝ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների եւ պատվաստանյութերի մշակման տեսանկյունից:

Նույն շարքից