Առողջապահություն 

Միխայիլ Գորբաչյովին հիվանդանոց են տեղափոխել

analitik.am

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը ներկայումս  հիվանդասենյակում է՝ «մոնիտորներին միացված», գրում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով Գորբաչյովի խոսքերը:

 

«Այո, ինձ հիվանդանոց են տեղափոխել, սակայն դուք գիտեք իմ բնավորությունը, պայքարի եմ տրամադրված, կյանքի», - ասել է Գորբաչյովը:
Ըստ նախկին նախագահի՝  իր առողջությունը կտրուկ վատացել է նախօրեին, ինչն իրեն խանգարել է հետեւել Նոբելյան շաբաթին: «Վիճակը սրվել է: Ես մոնիտորների տակ եմ պառկած՝ ամբողջովին լարերով պատված», - պատմել է Գորբաչեւը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Միխայիլ Գորբաչյովը 1990 թ. Նոբելյան խաղաղության  մրցանակի է արժանացել: Այս տարվա դափնեկրին  կհայտարարեն հոկտեմբերի 10-ին:  
2014 թ. ամռանը Գորբաչյովը անոթների վերականգնման եւ բուժման կուրս էր անցել:

Նույն շարքից