Առողջապահություն 

Հայաստանում մոտ 10.000 մարդ տառապում է շիզոֆրենիայով և շիզոտիպիկ խանգարումներով

analitik.am

 Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան 1992 թվականին հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր:  Հոգեկան առողջության համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է` «Ապրել շիզոֆրենիայով»: Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը: Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ:


ԱՀԿ տվյալներով, 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում, աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խանգարում, ինքնասպանություն կատարողների 60%-ի մոտ առկա է հոգեկան խանգարում, աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է, շիզոֆրենիայով հիվանդների 50%-ը բուժօգնության մատչելիության խնդիր ունի, զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չի ստանում:


Հոգեկան խանգարումները, ինչպես և մարմնական հիվանդությունները ենթակա են բուժման: Անթույլատրելի է ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ:

Նույն շարքից