Առողջապահություն 

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

analitik.am

 Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևի կլինիկաներից մեկում: Այդ մասին տեղեկացրել է համերգների կազմակերպմամբ զբաղվող շվեյցարական Opus One ընկերությունը: «Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է վերջին օրերին ինֆեկցիայով վարակվելու հետեւանքով»,-  նշված է հայտարարության մեջ:


Ընկերությունն ընդգծում է, որ դրա պատճառով հետաձգվել է Ժնևում նախատեսված համերգը: «Արտիստը և կազմակերպիչներն ակտիվորեն որոշում են փնտրում, որպեսզի այդ համերգը տեղափոխեն` առանց ձգձգումների»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` խոստացել է Opus One-ը:

Նույն շարքից