Իրավական 

Այսուհետ դատապարտյալներին հանձնուքների և փաթեթների փոխանցումը կկատարվի նաև էլեկտրոնային եղանակով

Կսռավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել` նաև էլեկտրոնային տարբերակով՝ պատվերներ կատարելով։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչն առաջացնում է տարբեր խնդիրներ:

«Այս նախագծով առաջարկում ենք, որ հանձնուքների և փաթեթների փոխանցումը կատարվի էլեկտրոնային եղանակով՝ պատվեր ուղարկելու միջոցով»,- ասաց Արդարադատության նախարարը և հայտնեց, որ պատվերը կընդունի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը և կկապվի ՔԿՀ-ի վարչակազմի հետ։

Նույն շարքից