Կարո՞ղ են արդյոք C և D վիտամինները կանխարգելել գրիպը: Ոչ, պնդում է Fox News ալիքի Health News-ի գլխավոր խմբագիր, բժիշկ Մէննի Ալվարեսը:
C և D վիտամինները հանդիսանում են ամենակարևոր վիտամինները, որոնք առողջ օրգանիզմում կարող են դանդաղեցնել վիրուսային վարակի բարգավաճումը: Սակայն հստակ ցուցում չկա, որ այս վիտամինները կանխարգելիչ են, և այդ պատճառով դրանք չեն կարող հավասարեցվել գրիպի դեմ պատվաստմանը և մարմնի լավ հիգիենային:
C վիտամինը սկսել են որպես հարբուխի դեմ միջոց առաջարկել 1970-ականներին, երբ բիոքիմիկոս և Նոբելյան մրցանակի դափնեկիր Լայնուս Պոլինգը սկսեց գրել, որ վիտամին C-ի մեծ դեղաչափերը կապված են հարբուխի հաճախականության և տևողության քչացման հետ: Բայց չնայած վիտամին C-ի լայնատարած օգտագործմանը, շատ քիչ ապացույցներ են ստացվել, որ այն իրականում արդյունավետ է:
Վիտամին C պարունակում են շատ մրգեր և բանջարեղեն, հատկապես ցիտրուսայինները, սակայն կարելի է նաև հաբեր ընդունել: Եվ կարևոր չէ, դուք հիվանդ եք, թե առողջ՝ վիտամին C-ն անհրաժեշտ է ընդհանուր առողջության համար:
Վիտամին C-ի օրական խորհուրդ տրվող չափաբաժինը տղամարդկանց համար կազմում է 90 իսկ կանանց համար 75մգ: Եվ երբ խոսքը գնում է վիտամինների մասին, կա այնպիսի հասկացողություն, ինչպիսին «գերդոզավորումն» է: Օրական 2000մգ-ից ավելի վիտամին C-ի ընդունումը կարող է բերել երիկամներում քարերի առաջացման, սրտխառնոցի և լուծի:
Շատ հետազոտություններ ներկայումս կապում են վիտամին D-ի պակասը բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ՝ սրտի հիվանդություններ, դեպրեսիա, ռախիտ, ճանաչողական խանգարումներ և նույնիսկ քաղցկեղ:
Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ վիտամին D-ն այդքան հանրահայտ է դարձել հարբուխի և գրիպի կանխարգելման համար: Սակայն նաև այս դեպքում ոչ մի ապացույց չկա, որ այն կարող է կանխարգելել վիրուսի բարգավաճումը:
Վիտամին D-ն հաճախ արեւային վիտամին են անվանում, քանի որ այն առաջանում է օրգանիզմում արևի լույսին ի պատասխան, բայց այն նաև պարունակվում է որոշ սննդամթում՝ ձուկ, ձու և կաթնամթերք, ինչպես նաև արտադրվում է դեղահաբերի տեսքով:
Դրա համար ավելի լավ է գրիպի դեմ պատվաստում կատարել, ասում է Ալվարեսը։