Մշտապես առողջ ու թարմ լինելու համար անհրաժեշտ է ճիշտ արթնանալ: Ըստ մի չինացի բժշկի, ով արդեն վաղուց սովորեցնում է, թե ինչպես պետք է արթնանալ, պետք է ամեն առավոտ դեռ անկողնում տրորել ականջները ժամսլաքի ուղղությամբ և դրան հակառակ, 7-10 անգամ թեթև հարվածել գլխին, մոտ 100 անգամ գլխի պտույտներ կատարել:
Այս ամենը խլում է 3-4 րոպե, բայց տալիս է թարմության աննկարագրելի զգացում: Չի կարելի արթնանալուց հետո անմիջապես թռչել մահճակալից: Քնած վիճակից ակտիվ վիճակին անցումը պետք է լինի աստիճանական: Ավելի լավ է ձգվել ու հանգիստ իջնել մահճակալից: Ցանկալի է, որ զարթուցիչի ձայնն էլ լինի հաճելի ու ցածր: