Առողջապահություն 

Դևիդ Բեքհեմը կդառնա «Էբոլա» վիրուսի դեմ պայքարի արշավի դեմքը

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը կդառնա ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Էբոլա» վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված արշավի դեմքը: 

Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Independent-ին հղումով, «Մանչեթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը կմասնակցի վիրուսով վարակվելու հավանականության նվազեցմանը նպաստող միջոցառումների կարևորություն բացատրող տեսահոլովակի ստեղծմանը: 

Արևմտյան Աֆրիկայում բռնկված վիրուսից մահացել է 4033 մարդ 8400 վարակվածներից: Վիրուսի դեմ պայքարող արդյունավետ պատվաստանյութ դեռևս չկա:

Նույն շարքից