Իրավական 

Սողոմոն Քոչարյանի ազատման որոշումից հետո հարազատները շտապեցին հիվանդանոց

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը սենսացիոն որոշում է կայացրել, որը ցմահ ազատազրկվածների գործերով աննախադեպ էր: Համաձայն այդ որոշման՝  իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով վաղաժամ ազատ  է արձակվել:

Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկա` Սողոմոնի հարազատներն ու ծանոթները արտասվելով հայտարարեցին, որ որոշումն ուշացած է:

«Վախենում ենք հայտնենք նրան՝ ուրախությունից սիրտը կանգնի»,- մեզ հետ զրույցում ասաց հարազատտներից մեկը:

Նշենք, որ դատարանից հարազատները շտապեցին հիվանդանոց՝  21 տարի անազատության մեջ գտնվող Քոչարյանին հայտնելու այդքան սպասված լուրը:

Մանրամասն՝ yerkir.am

Նույն շարքից