Ռազմական 

Իրաքում ԻՊ խմբավորման դեմ պայքարում սպանվել է ամերիկացի առաջին զինվորականը

analitik.am

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքում տասնյակ պատանդների փրկելու գործողության ժամանակ ամերիկացի զինվորական է սպանվել։ Այդ մասին հեռուստաալիքին գաղտնի պայմաններում հայտնել են իշխանության երկու ներկայացուցիչներ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքն առաջին ամերիկացու մասին է, որը զոհվել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Անցկացված գործողության արդյունքում փրկվել է 70 պատանդ։ Ամերիկացի զինվորականներից բացի, դրան մասնակցել են նաև իրաքցի ու քուրդ զինվորականներ։ Գործողությունն իրականացվել է Իրաքի հյուսիսում գտնվող Հոիժա քաղաքում։

Նույն շարքից