Մշակույթ 

Տեխասի համալսարանում բացվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը

Տեխասի համալսարանում հետազոտողների համար բացվել է Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը: Այս մասին հայտնում է Gazetan-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին:

Արխիվում գտնվում է 75 արկղ, որոնցում առկա են գրողի ձեռագրերն ու սևագրերը, հետազոտական նյութերը, սցենարներն ու համակարգիչը: Բացի այդ, արխիվում ներառված են թերթերի կտորներ, 22 ալբոմ և 43 ֆոտոալբոմ:

Նույն շարքից