Առողջապահություն 

Էբոլան սարսափեցնում է Օբամային

Էբոլա տենդը կարող է տարածվել ամբողջ աշխարհում, եթե արդյունավետ պայքար չմղվի Արեւմտյան Աֆրիկայում դրա տարածման դեմ: Այդ մասին  հղում անելով BBC-ին, նախազգուշացրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

 

«Համաճարակի դեմ անհրաժեշտ է գրոհել այնտեղ, որտեղ գտնվում է դրա ակունքը՝ Արեւմտյան Աֆրիկայում»,- լրագրողներին ասել է Օբաման Սպիտակ տանը Էբոլայի դեմ պայքարի հարցերին նվիրված խորհրդակցությունից հետո:

 

ԱՄՆ-ի նախագահը Էբոլայի համաճարակի հետ կապված իրադրությունը հոկտեմբերի 15-ին տեսակապով քննարկել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ:

 

«Ղեկավարները համաձայնել են գործակցել ավելի մեծ թվով երկրներից առավել զգալի աջակցություն ներգրավելու, ինչպես նաեւ տեղերում ջանքերի կոորդինացման նպատակով»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը եւ Ուկրաինայի իրադարձությունները:

Նույն շարքից