Ռազմական 

Սիրիայում լիկվիդացվել է չեչենական գումարտակի պարագլուխը

analitik.am

Սիրիական զորքերը 5 բնակավայր է ազատագրել Հալեպի հարավարևմտյան արվարձաններում: Այս մասին հայտնում է «Սուրիա ալ-Էն» պորտալը:

Պորտալի հաղորդմամբ՝ գործողության ընթացքում ոչնչացվել է վարձկաններից բաղկացած «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման առաջնորդը:

Գրոհայինի անունը չի հաղորդվում:

Սիրիայի զինված ուժերի ներկայացուցչի հաղորդմամբ՝ հզոր հրետանային պատրաստությունից հետո սիրիական բանակի մարտիկները հակառակորդին դուրս են հանել Քֆար-Աբիդա քաղաքից և Բլաս, Ջոուզաթ-էլ-Ջահհաշ, Շեյխ-Քեյքան և Դեյր-Սալիբա բնակավայրերից:

Նույն շարքից