Ռազմական 

Սիրիայում գործող զինյալները սկսել են զանգվածաբար դասալքել Թուրքիա ու Հորդանան. ՌԴ գլխավոր շտաբ

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում գործող զինյալները սկսել են զանգվածաբար դասալքել Թուրքիա ու Հորդանան, դաշտային հրամանատարները հարկադրված են լինում Իրաքից ուժեր ներգրավել։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։

Նրա խոսքերով՝ զինյալները սկսել են դիրքերից զանգվածաբար դասալքել ոչ միայն թիկունքային շրջաններ, այլև դեպի Թուրքիայի ու Հորդանանի տարածք. «Ջաբհաթ ան-Նուսրայի հրամանատարները հապշտապ փորձում են հավելյալ ուժեր տեղափոխել առաջնագիծ, քանի որ ԴԱԻՇ-ի զորամիավորումները թողնում են զբաղեցրած դիրքերը և նահանջում արևելյան ուղղությամբ»։

Նույն շարքից