ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել նավագնացության եւ ավիաընկերություններին՝ շարունակել տրանսպորտային հաղորդակցությունը Էբոլա տենդի համաճարակից տուժած աֆրիկյան երկրների հետ՝ ընդսմին օգտագործելով հատուկ բժշկական ընթացակարգերը:
«ԱԽ-ի անդամները հաստատակամորեն կոչ են արել պետություններին, ինչպես նաեւ ավիա- եւ նավագնացային ընկերություններին՝ առեւտրական ու տրանսպորտային կապեր պահպանել առավել տուժած երկրների հետ՝ օգտագործելով համապատասխան բժշկական ընթացակարգեր»,- ասված է Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է հոկտեմբերի 15-ին:
Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ Էբոլա տենդի համաճարակին միջազգային հանրակցության հակազդումն այսօրվա դրությամբ արդյունավետ չէ համաճարակի մասշտաբների ու դրա հետեւանքների տեսանկյունից:
Այդ կապակցությամբ նրանք կոչ են արել միջազգային հանրակցությանը՝ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ կազմակերպությունների, արագացնել եւ զգալիորեն ընդլայնել ֆինանսական եւ նյութական աջակցությունը տենդի ճիրաններում հայտնված երկրներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: