Ռազմական 

ԱՄՆ-ը 80 մլրդ դոլար է հատկացնում նոր ռմբակոծիչների համար

analitik.am

ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստվում են նոր սերնդի ռազմավարական ռմբակոծիչների ստեղծման պատվեր տալ: Տենդերի հաղթողը հայտնի կդառնա «շատ շուտով», հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմաօդային ուժերի ներկայացուցչին:

Մինչև 80 մլրդ դոլարի պատվերը ստանալու համար մրցում են Boeing և Lockheed Martin կոնցեռնները, որոնք համատեղ առաջարկ են ներկայացրել, և Northrop Grumman-ը:

Ներկայումս ԱՄՆ ռազմաօդային ուժերում կան B-52, B-1 և B-2 հնացած ռմբակոծիչներ, որոնք մշակվել են դեռևս անցած դարի 50-ական թթ.:

Նույն շարքից