TMZ-ը գրում է, որ ռեալիթի շոուի աստղ Քլոյե Քարդաշյանն ու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին բասկետբոլիստ Լամար Օդոմը դատարանից հետ են վերցրել ամուսնալուծության դիմումը, քանի որ ցանկանում են իրենց ամուսնությանը երկրորդ շանս տալ:
«Լամարն անընդհատ շնորհակալություն է հայտնում Քլոեին՝ այս ամբողջ ընթացքում իր կողքին լինելու համար: Նա ասել է, որ սիրում է նրան, ու նրանք որոշել են այլեւս չամուսնալուծվել»,- հավելել է աղբյուրը: