Առողջապահություն 

Էբոլայի դեմ փորձարարական պատրաստուկ Է ուղարկվել Աֆրիկա

Էբոլայի դեմ փորձարարական դեղամիջոց արտադրած չինական ընկերությունը աֆրիկյան երկրներ է ուղարկել JK-05 պատրաստուկի մի քանի հազար չափաբաժին՝ մահացու վտանգավոր տենդի դեմ պայքարելու համար, տեղեկացնում է  Reuters գործակալությունը:

 

Սկզբնապես պատրաստուկը կօգտագործվի տարածաշրջանում աշխատող չինացի բժիշկների կողմից՝ վիրուսով վարակվելու դեպքում, հետագայում պլանավորվում են կլինիկական փորձարկումներ, այդ թվում եւ աֆրիկացի հիվանդների վրա, գործակալությանը հայտնել է Sihuan Pharmaceutical Holdings Group Ltd չինական դեղագործական ընկերության գլխավոր տնօրենի օգնական Հո Ցայսյանը:

 

Բուժաշխատողներն արդեն իրենց հետ վերցրել են պատրաստուկը, չինացի բժիշկների վարակվելու դեպքում այն կարելի կլինի օգտագործել»,-ասել Է նա:

 

JK-05 փորձարարական պատրաստուկը մշակվել Է Չինաստանի Ռազմական բժշկության ակադեմիայի կողմից արտակարգ հանգամանքներում երկրի բանակի կողմից դրա օգտագործման համար: Այժմ Sihuan դեղագործական ընկերությունը ձգտում Է հասնել շուկային դեղամիջոցի մատակարարման:

 

«Այժմ մենք կլինիկական փորձարկումների պլան ենք մշակում եւ չենք բացառում դրանցում աֆրիկացի հիվանդների ներգրավման հնարավորությունը»,-հավելել Է Հո Ցայսյան, ճշտելով, որ Ասիայում կամ Չինաստանում Էբոլայով վարակվելու ցանկացած դեպք կարագացնի JK-05-ը շուկա հանելը:

 

Գործակալությունը նշում Է, որ Աֆրիկայում ապրում են շուրջ 1 միլիոն չինացիներ, որոնցից մոտավորապես 10 հազարը՝ Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում, որտեղ Էբոլա վիրուսը հատկապես արագ Է տարածվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկատվության համաձայն՝ ներկայում այդ վիրուսով վարակվածների թիվը 9 հազար 814 Է, շուրջ 4,5 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից