Առողջապահություն 

Էբոլայի ներկայիս համաճարակը կարող Է հանգեցնել պարենային ճգնաժամի

Էբոլա տենդի ներկայիս համաճարակը կարող Է հանգեցնել պարենային ճգնաժամի: Ինչպես տեղեկացնում Է «Ասոշիեյթեդ պրես» գործկալությունը, այս կարծիքին են ՄԱԿ-ում եւ ոչ պետական հումանիտար կազմակերպություններում:


Համաշխարհային պարենային ճգնաժամ կարող Է սկսվել այն դեպքում, եթե առաջիկա ամիսներին համաճարակը տարածվի ավելի արագ տեմպերով: 


Ներկայում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շուրջ 530 հազար մարդու Է մթերքով ապահովել այն երկրներում, որոնք առավել շատ են տուժել Էբոլայից, իսկ մինչեւ հոկտեմբերի վերջն ակնկալում Է մթերքով ապահովել եւս 600-700 հազար մարդու: Ի վերջո կազմակերպությունում հույս ունեն պարենամթերքով ապահովել մինչեւ 1,3 միլիոն մարդու:

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների ջանքերը հիմնականում ուղղված են Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային օգնություն ցուցաբերելուն, երկրներ, որոնք առավել շատ են տուժել Էբոլա տենդից: Մասնավորապես, ՄԱԿ-ը մթերքներ Է հասցնում այն կենտրոններին, որտեղ պահում են Էբոլայով հիվանդներին, ինչպես նաեւ այն բնակավայրերին, որտեղ սահմանված Է կարանտինի ռեժիմ:

 

ՄԱԿ-ը պարզել Է, որ տենդի ճիրաններում հայտնված երկրների շատ շրջաններում մարդիկ ստիպված են կրճատել օգտագործվող կերակրի քանակը եւ անցնել ավելի Էժան մթերքների: Բացի այդ, գյուղատնտեսական շատ հանդակներ բարձիթողի վիճակում են, ինչը  պարենային իրադրության վրա ազդում Է ոչ միայն Սիեռա Լեոնեում, Գվինեայում եւ Լիբերիայում, այլեւ հարեւան երկրներում, քանի որ տարածաշրջանում խզված են առեւտրական կապերը:

 

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Կանայո Նվանզեն հայտարարել Է, որ առեւտրի ծավալն այն տարածաշրջանում, որտեղ մոլեգնում Է Էբոլան, կրկնակի պակաս Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից