ԱՄՆ-ի Տեխասի նահանգի այն բուժաշխատողներին, ովքեր շփումներ են ունեցել Էբոլա տենդից մահացած Լիբերիայի քաղաքացու հետ, առաջարկվել է իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր ստորագրել 21 օր մարդաշատ վայրերում հայտնվելուց հրաժարվելու մասին, տեղեկացնում է BBC-ին:
Մասնավորապես, դատարանն ընդունել է որոշում, որ 75 մարդ, ովքեր շփումներ են ունեցել մահացած Թոմաս Դանկանի հետ, այժմ չպետք է օգնվեն հանրային տրանսպորտից եւ պետք է խուսափեն մարդաշատ վայրերից:
Այդ պարտավորությունն իրավաբանական ուժ կունենա 21 օր, այսինքն՝ այնքան ժամանակ, որքան, ինչպես պնդում են բժիշկները, տեւում է Էբոլա տենդի ինկուբացիոն շրջանը: