Առողջապահություն 

«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» գիտաժողով

Վերջին տարիներին բնակչության, հասարակական խմբերի, անհատների սոցիալ- տնտեսական բարեկեցության մակարդակը գնահատելու և նրանց կողմից նյութական բարիքների հասանելիությունը բնութագրելու համար ավելի ու ավելի հաճախ կիրառվում է կյանքի որակ հասկացությունը:

Ս.թ. նոյեմբերի 6-7-ը «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում, ժամը 10:00-ին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի և Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիայի գործադիր կոմիտեների նախաձեռնությամբ տեղի կունենա համատեղ գիտապրակտիկ համաժողով` «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով :

Երկօրյա համաժողովի շրջանակներում Դուք կծանոթանաք առողջությամբ պայմանավորված կյանքի որակի բազմապրոֆիլ մոտեցմանը։

Պատվիրակների ենթադրյալ քանակը 400-500 հոգի։

Համաժողովին հրավիրված են հատուկ հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Շվեցարիայից:

- Կոնստանտինոս Լուկիդիս MD, առաջատար արյունաբան, ներքին հիվանդությունների համալսարանական կլինիկա ՝ «Bruderholz« Բազել, Շվեյցարիա:

 - Ս.Յու.Կալիչենկո- պրոֆեսոր բ.գ.դ. ՄԺԲՀ (РУДН) էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ  , «Պրոֆեսոր Կալիչենկոյի կլինիկայում» գիտական ղեկավար (Ռուսաստան, Մոսկվա):

Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու համաժողովին:

Գլխավոր հովանավորներ` Takeda, Astellas

Հովանավորներ` Prom-Test, Rocordati, Unipharm, Bayer Health care

Տեղեկատվական հովանավորներ` Med-Practic, News.am Medicine, Առողջություն ամսագիր, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն Հայաստանում,  Analitik.am, hayacq.am

Գործընկեր` Platinium.ink 

Հարգանքով ՝ Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիա
[email protected]

+374 91 551 217

Նույն շարքից