ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մերժեց դատախազության բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով գրավի դիմաց ազատ էր արձակվել «Սդղի գյոլի» գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայանի վարորդի որդին` Դերենիկ Ղեւոնդյանը:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 5–ին որոշել էր նրան ազատ արձակվել 1 մլն գրավի դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր որոշումը: