Հոլիվուդյան դերասանուհի Մոնիկա Բելուչին համարում է, որ լավագույն ֆիզիկական վիճակի և հոգեկան առողջության գրավականը սեքսն է, հայտնում է dailyrecord.co.uk-ը: Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի աստղը, ով խաղում է «Բոնդի կնոջ» դերը, երբեք չի նստել դիետաների վրա և չի հաճախել սպորտդահլիճներ:
«Ես այն մարդկանցից չեմ, որ առավոտյան 6-ին արթնանում են և գնում սպորտդահլիճ: Ինձ հերիք է մակարոնից հրաժարվել նկարահանումներից միայն մի քանի օր առաջ: Իմ խորհուրդը ձեզ. հարկավոր է լավ սնվել, խմել, սիրով զբաղվել և շատ ծիծաղել: Մնացած ամեն ինչ ինքն իրեն կգա: Կնոջ սեքսուալությունը այնքան մերկ մարմնի մեջ չէ, որքան հայացքի»,- ասել է 51-ամյա Մոնիկան: