Ռազմական 

Պենտագոնը առաջիկա տարիներին կկրճատի զինված ուժերի թվակազմը

analitik.am

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2017թ. վերջը կրճատել 40 հազար զինծառայողի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի մամլո ծառայության հրապարակած փաստաթղթում, որն ավելի վաղ ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսին և այնուհետև հրապարակվել տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն:

Պաշտպանության նախարարության վերլուծաբանների փաստաթղթում նշվում է. «Նախատեսվում է նաև արտասահմանում ԱՄՆ ռազմական օբյեկտների զգալի կրճատում: Զինված ուժերի նախատեսված 450 հազար թվաքանակի համար կրճատումները անհամաչափ չեն լինի»:

Նույն շարքից