Շոու-բիզնեսի հայտնի աստղերի այցը Հայաստան շարունակվում է: Դեկտեմբերին համերգով Երեւան կժամանի ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ռեփեր` Թիմաթին:
Համերգը նախատեսված է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին:
Թիմաթին ելույթ է ունենալու L'One-ի հետ: Ի դեպ, տոմսերն արդեն վաճառվում են: Դրանց գինը 5-35 հազար դրամ է:
Հիշեցնենք, որ դեկտեբերի 6-ին Հայաստանում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: