Ամերիկյան GQ պարբերականը հրապարակել է 2015 թվականի ամենասեքսուալ կանանց ցուցակը։ Դրանում ընդգրկվել են Բելա Հադիդը, Շառլոտ ՄակՔինլին, Քենդալ Ջեները, Թոնի Գարնն ու Սյուկի Ուոթերհաուսը, հայտնում է Lenta.ru-ն:
Ցուցակում ընդգրկվել են նաև դերասանուհիներ Զոի Կրավիցն ու Նատալի Էմանուելը։ Ցուցակը կազմվել է առանց մրցանակային տեղեր շնորհելու։ Խմբագրությունը հայտնել է, որ հաղթողի անունը կհայտարարի դեկտեմբերին։