Առողջապահություն 

Պենտագոնը 21-օրյա կարանտին Է սահմանել Էբոլայի դեմ պայքարելուն օգնող զինվորականների համար

 ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հավանություն Է տվել այն առաջարկությանը, որով նախատեսվում Է Արեւմտյան Աֆրիկայից վերադառնալուց հետո 21-օրյա կարանտին սահմանել ամերիկացի բոլոր այն զինծառայողների համար, ովքեր ներգրավվել են Էբոլա վիրուսի դեմ պայքարում: Այդ մասին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

 

Հեյգելն այդ առաջարկությունն ավելի վաղ ստացել Էր ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսիից:  Ինչպես նշում Է գործակալությունը, այդ նախազգուշական միջոցառումներն ավելի խիստ են, քան այն միջոցները, որոնք Էբոլա վիրուսի վտանգավորւթյան պատճառով ԱՄՆ-ի վարչակազմը ձեռնարկել Է քաղաքացիական անձանց նկատմամբ:

 

Սպասվում Է, որ մի ԱՄՆ-ի քանի տասնյակ զինծառայողներ կարանտինը կանցկացնեն Իտալիայի հյուսիս-արեւելքի Վիչենցա քաղաքի (Վենետոյի մարզ) ամերիկյան ռազմակայանում: Իտալական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Լիբերիայից Իտալիա ամերիկացի զինվորների ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը հարուցել Է իտալացի քաղաքական գործիչների եւ Վիչենցայի  բնակիչների անհանգստությունը:

 

Հազարից ավելի ամերիկացի զինծառայողներ Լիբերիայում եւ Սենեգալում աջակցություն են ցուցաբերում այդ հիվանդության համաճարակի դեմ պայքարող մասնագետներին:

Նույն շարքից