Մշակույթ 

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է. բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը

Լուսանկարը՝ yerkir.am-ի

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը։

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին դերասաններ, քաղաքական գործիչներ, ընկերներ եւ հարազատներ։

Գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը նշեց, որ վերջին տասը տարին Սոսին քիչ է տեսել օվկիանոսում լինելու պատճառով: «Ոչ մի օր չի եղել, որ մենք չհիշենք Սոսին, երբ մտնում էինք նոր ծով, նոր նավահանգիստ, անմիջապես զանգ էինք տալիս իրեն, ամբողջ նավը վանկարկում էր օվկանոսներում՝ Սոս, Սոս: Սոսը քայլեց դեպի անմահություն»,-ասաց նա:

ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ հուշատախտակի տեղադրելուց բացի մարդիկ պետք է միշտ վառ պահեն նրա հիշատակը։

«Սոսի լավն էն էր, որ երբեք իր մոտ չկար էդ սնոբիզմը, որ ես Սոսն եմ, չէ, շատ համով-հոտով մարդ էր, հումորը տեղը։  Մի խոսքով շատ կարգին մարդ էր»,-asacթատերական գործիչը։

Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը խոսեց Սոս Սարգսյանի մեծության մասին: «Սոս Սարգսյանը զարմանալիորեն երբեք չծմռվեց, երբեք չփորձեց խաղալ իսպանացի, կամ ամերիկացի, և երբեք չդավաճանեց Ստեփանավանին: Սոս Սարգսյանը ինչ խաղաց՝ խաղաց հայի ճակատագիր, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»,- ասաց նա:

Նույն շարքից