Իրավական 

Օմբուդսմենը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրին, դրա կիրառմանը և մշտադիտարկմանը: 

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել երկկողմ համագործակցային հարաբերությունները:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին, ողջունելով ԵՄ պատվիրակության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում, ընդգծել է երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:

Նույն շարքից