Իրավական 

Դոգը ձերբակալվեց

analitik.am-ի տեղեկություններով՝ շորթում (ՔՕ 182-րդ հոդված) կատարելու կասկածանքով այսօր առավոտյան ձերբակալվել է ոստիկանության Չարբախի պետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով առավել հայտնի է Դոգ մականվամբ:   Մեր տեղեկություններով՝ Դոգին ձերբակալել են Ararum.am կայքի խմբագիր Հովհաննես Եսայանի գործի շրջանակներում:


Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է քննչական կոմիտեի քննիչ Արտակ Թադևոսյանի որոշման հիման վրա:   Ի դեպ, չի բացառվում, որ մոտ օրերս փոխվի Հ. Եսայանի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ արձակվի:  

 

Օրեր առաջ  Դոգը հայտարարել էր, որ հայկական «Վիկիլիքս» է իրականացնելու: Նա ասել էր, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերաբերող տեսանյութեր ունի, որոնք պատրաստվում է հրապարակել: 

 

 

Լուսանկարը՝ yerkir.am 

Նույն շարքից