Փոփ արքա Մայքլ Ջեքսոն 17-ամյա դուստրը ամուսնացել է, հայտնում են ամերիկյան մի շարք լրատվամիջոցները: Աղջիկը սոցկայքի իր էջում փոխել է ազգանունը՝ այն դարձնելով Ջեքսոն-Կաստելոու:
Ազգանունը ֆուտբոլիստ Չեդ Կաստելոուինն է, ում հետ Փերիսը հանդիպում է արդեն մեկ տարի: Ամուսնության մասին շշուկներ սկսեցին տարածվել դեռևս այս տարվա մայիս ամսից: Հենց այդ ժամանակ փոփ-արքայի դուստրը հանրությանը ներկայացավ՝ մատանին ձեռքին:
Դեռևս պաշտոնապես չի հայտարարվել աղջկա ամուսնության մասին:
