Մոսկվայում 56 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի գրող Մարգարիտա Խեմլինը: Նա ծնվել է 1960 թվականին, Մոսկվայում, ավարտել Գրականության ինստիտուտը:
2005-ին առաջին քայլերն է կատարել՝ ստեղծելով «Հրեուհու հրաժեշտը» պատմությունների ժողովածուն:
2008-ին նրա «Կենդանի հերթ» պատմությունների ժողովածուն ընդգրկվել է Մեծ գիրք մրցանակի շորթ-լիսթում: Արժանացել է բազում գրական մրցանակների: