Ռազմական 

Հայկական ու քրդական ջոկատները ապահովում են Սիրիայի Քամիշլի քաղաքի անվտանգությունը

analitik.am

Սիրիայի Քամիշլի քաղաքը, որ աչքի է ընկնում հայ հոծ բնակչությամբ, համարվում է երկրի ամենաանվտանգ շրջաններից մեկը:

Ինչպես տեղեկացնում է «Արեւելք» պարբերականը, քաղաքի անվտանգությունն ապահովում են Քրդական աշխատավորական կուսակցության ու տեղի հայկական ջոկատները: Քաղաքում գործում է 2 մշակութային հայկական կենտրոն, մանկապարտեզ ու Եփրատ գիմնազիայի միջնակարգ դպրոցը: Ծախսերը հոգում են Դաշնակցություն կուսակցությունը, Հայ առաքելական եկեղեցին ու տեղի բարերարները:

Հայկական թաղամասերի անվտանգության համար ներգրավված է 200 մարդ, որոնք անհրաժեշտ սնունդ, զենք ու սպառազինություն ստանում են բարերարների հատկացված միջոցներով: Շրջանում առավելապես սուր է դեղորայքի ու խմելու ջրի խնդիրը, սակայն իշխանությունները ամեն կերպ օժանդակում են հայերին ու մյուս քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներին:

 

Նույն շարքից