Ռազմական 

Ռուսաստանը պատրաստ է օդից աջակցել «Սիրիական ազատ բանակի» ցամաքային գործողություններին. Լավրով

analitik.am

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան պատրաստ է օդից աջակցել ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» ցամաքային գործողություններին՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հավելել է, որ դա տեղի կունենա այն դեպքում միայն, եթե Ռուսաստանը ստույգ տվյալներ ստանա նրա գտնվելու մասին. «Մենք պատրաստ ենք հայրենասեր ընդդիմությանը, այդ թվում՝ նաև, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակին» աջակցել օդից, թեև մեզ հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ամերիկյան գնահատականներով որտեղ են գտնվում ահաբեկիչները, և որտեղ են գտնվում հայրենասեր ընդդիմադիրները»։

Նույն շարքից