Ռազմական 

Պենտագոնը նոր զինված ուժեր է տեղակայում Հունգարիայում

analitik.am

Միացյալ Նահանգները մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Հունգարիայում: Այդ մասին հայտնում է Stars and Stripes-ը:

Պարբերականի տվյալներով՝ երկուշաբթի ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ֆորտ-Ստյուարտ ռազմաբազայից Հունգարիա կբերվեն ռազմական խմբի 1-ին զրահապատ բրիգադը և 3-րդ հետևակային դիվիզիան:

«Դա ևս մեկ անգամ հաստատում է մեր նվիրվածությունը ՆԱՏՕ-ի գործընկերներին»,- նշել է գնդապետ Ֆիլ Բրուքսը:

Նա նաև ավելացրել է, որ Եվրոպական երկրներ տեխնիկայի և սարքավորումների տեղափոխումը թեթևացնում է զինվորականների ծառայությունը, ովքեր կկարողանան տեղաշարժվել առանց ավելորդ բեռի:

Նույն շարքից